Եվրոպական Միության և Եվրոպայի խորհրդի Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ)

Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը

Սկիզբ՝ 2019թ. հունվար

Տևողություն՝ 36 ամիս

Դոնոր՝ Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ ԵԽ կողմից և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից 2019-2022 Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ) ծրագրի շրջանակներում 

Գործընկերներ՝ ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ ազգային ժողով, դատական իշխանություն, ՀՀ փաստաբանների պալատ, հաշտարարներ և արբիտրներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպություններ

Պատասխանատու անձ՝ Թամարա Բարբակաձե, Ծրագրի ազգային համակարգող

 

Ծրագրի հիմնական նպատակն է ամրապնդել Հայաստանում դատական իշխանության անկախությունը, իրավական ընթացակարգերի արդյունավետությունն ու արդարադատության մատչելիությունը՝ տրամադրելով աջակցություն սահմանադրական բարեփոխումներին հաջորդող իրավական ոլորտի բարեփոխումների, դատական ոլորտին և կարգապահական վարույթին առչնվող իրավական ակտերի մշակման գործընթացում, ինչպես նաև Հայաստանում ամրապնդել հաշտարարության և արբիտրաժի կիրառումը Եվրոպայի խորհրդի հանձնարարականների և չափորոշիչների համաձայն:

Ծրագրի ակնկալվող արդյունքներն են՝

Արդյունք 1-ին.

դատական իշխանությանն առնչվող ներպետական իրավական ակտերը կմշակվեն և կիրականացվեն Եվրոպայի խորհրդի չափորոշիչների համաձայն:

Արդյունք 2-րդ.

Ծրագրի աջակցության շնորհիվ կամրապնդվի դատավորների ինքնակառավարման մարմինների, մասնավորապես նորաստեղծ Բարձրագույն դատական խորհրդի և Դատավորների ընդհանուր ժողովի թափանցիկ և արդյունավետ աշխատանքը:

Արդյունք 3-րդ.

կամրապնդվի դատարաններից օգտվելու հավասար հնարավորությունները և իրավական որոշակիությունը, ինչպես նաև կբարձրացվի դատարանների կառավարման և աշխատանքի իրականացման արդյունավետությունը՝ Եվրոպայի խորհրդի չափորոշիչների համաձայն:

Արդյունք 4-րդ.

Հայաստանում կբարելավվի արբիտրաժի և հաշտարարության գործնական կիրառությունը՝ հասարակության համար դատարաններից օգտվելու գործընթացը հեշտացնելու, ինչպես նաև դատական գործերի կուտակումը նվազեցնելու և ընդհանուր տնտեսական աճ ապահովելու նպատակով:

ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ՝ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՐԾԻՔՆԵՐԻ ԵՎ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ
ԱԱԵՀ ՀՌՉԱԿԱԳԻՐ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱԾ ԴԱՍԵՐԸ ԵՎ ԴՐԱ ԱՌՋԵՎ ԾԱՌԱՑԱԾ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ COVID-19 ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՀԵՏՈ

 

2019-2021 Գործընկերություն հանուն լավ կառավարման