Իրականացված ծրագրեր
Եվրոպայի խորհուրդ/Եվրոպական միություն
Արևելյան գործընկերության երկրների համար
Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ)
Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ
Սկիզբը` 2015 թ. հուլիս
Տևողությունը` 24 ամիս
Բյուջեն` 500,000 եվրո
Դոնորը` Եվրոպայի խորհուրդ և Եվրոպական միություն
Գործընկերներ` Արդարադատության նախարարություն, Արդարադատության ակադեմիա, Հատուկ քննչական ծառայություն, Քննչական կոմիտե
Ծրագրի նպատակն էր ամրապնդել մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառումը Հայաստանում` խոշտանգումների, վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ պայքարի համատեքստում:
Ծրագրի խնդիրն էր նպաստել մարդու իրավունքների պաշտպանության քաղաքականության և գործելակերպի միասնականությանը` ապահովելով օրենսդրական դաշտի և կանոնակարգերի համապատասխանությունը եվրոպական չափանիշներին, ինչպես նաև զարգացնել իրավական ոլորտի մասնագետների և իրավապահ մարմինների կարողությունները:
Ծրագրի նպատակներն էին.
- բարելավել քրեական օրենսդրությունը, ինչպես նաև վատ վերաբերմունքի դեմ պայքարի ինստիտուցիոնալ մեխանիզմները` մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին համահունչ,
- հզորացնել Արդարադատության ակադեմիայի կարողությունները քրեական արդարադատության և մարդու իրավունքների ոլորտում քննիչների վերապատրաստման հարցում,
- զարգացնել քննիչների գիտելիքները և հմտությունները քրեական արդարադատության և մարդու իրավունքների ոլորտում, այդ թվում՝ վատ վերաբերմունքի դեպքերի արդյունավետ քննության գործում: