Back Վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքները՝ ԱԺ ուշադրության կենտրոնում

Օրենսդիր եւ մարմինների միջեւ փորձագիտական քննարկումը հարթակ ծառայեց վերարտադրողական առողջության իրավունքների ոլորտում օրենսդրական դաշտի հետագա զարգացման համար:
Վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքները՝ ԱԺ ուշադրության կենտրոնում

Օվիեդոյի կոնվենցիայի 14-րդ հոդվածը սահմանում է․ «Արգելվում է օգտագործել օժանդակ վերարտադրողական բժշկական տեխնոլոգիաները երեխայի ապագա սեռն ընտրելու նպատակով, բացառությամբ սեռով պայմանավորված ժառանգական ծանր հիվանդությունից խուսափելու դեպքերի»։ 

Հայաստանի կողմից Օվիեդոյի կոնվենցիայի վավերացմանն ընդառաջ՝ ՀՀ ԱԺ առողջապահության և մարդու իրավունքների ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովների նախաձեռնությամբ, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը 2024 թվականի հուլիսի 9-10-ին կազմակերպել էր արտագնա աշխատաժողով՝ վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների վերաբերյալ օրենսդրական վերջին փոփոխություններն ու լրացումները՝ եվրոպական սկզբունքների ու ստանդարտների համատեքստում քննարկելու նպատակով։ 

Առանցքային այս քննարկումը նպատակ ուներ հարթակ ապահովել ՀՀ Ազգային ժողովի, Առողջապահության նախարարության և Եվրոպայի խորհրդի փորձագետների միջև՝ վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների, վաղ ամուսնությունների էթիկական և մարդու իրավունքների ասպեկտների քննարկման, ինչպես նաև միջազգային լավագույն փորձի համադրմամբ՝ օրենսդրական նոր կարգավորումների մշակման համար։

Աշխատաժողովը բացեցին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և կենսաբժշկության բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆը, ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը և ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանը։ Իր ելույթում տիկին Լվոֆֆը ընդգծեց մարդու իրավունքների պաշտպանության կարևորությունը կենսաբժշկության բոլոր ոլորտներում, ներառյալ վերարտադրողական առողջության: Նա ընդգծեց ՀՀ կառավարության շարունակական ջանքերը՝ կենսաբժշկության և առողջապահության ոլորտներում՝ Օվիեդոյի կոնվենցիայի սկզբունքներին համապատասխան ազգային օրենսդրությունը կատարելագործելու ուղղությամբ։

Քննարկման առանցքում էին այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են վերարտադրողական առողջության ծառայությունների հավասար մատչելիությունը, ապագա երեխայի սեռը ընտրելու արգելքը, վերարտադրողական առողջապահական ծառայություններից օգտվելու տարիքային սահմանափակումների, ինչպես նաև այդ ոլորտում խտրականության վերացումը։ Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետները ներկայացրեցին ոլորտում առկա միջազգային լավագույն փորձը։

Աշխատաժողով-քննարկումը ևս մեկ քայլ էր՝ Հայաստանում վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների շարունակական առաջխաղացման ուղղությամբ և արտացոլում էր Եվրոպայի խորհրդի և ՀՀ ԱԺ համատեղ հանձնառությունը այս ուղղությամբ:

Աշխատաժողով-քննարկումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում։

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 9-10 ՀՈՒԼԻՍԻ, 2024Թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page