Սույն ձեռնարկում ներկայացված է հոգեկան առողջության պահպանման և աջակցության կամավոր բժշկական միջամտությունների խթանման լավագույն փորձը։ Այն հիմնված է Եվրոպայի խորհրդի 47 անդամ պետությունները ներկայացնող պատվիրակությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության շահագրգիռ կազմակերպությունների կողմից Կենսաէթիկայի հանձնաժողովի (DH-BIO) քարտուղարությանը ներկայացված փորձառության վրա: Ձեռնարկը իրագործում է 2020-2025 թվականներին կենսաբժշկության մեջ մարդու իրավունքների պաշտպանության և տեխնոլոգիաների՝ DH-BIO ռազմավարական գործողությունների ծրագրով սահմանված նպատակը՝

Աջակցել անդամ պետություններին [մշակելով] լավ փորձն ամփոփող ձեռնարկ՝ խթանելու հոգեկան առողջության կամավոր բժշկական միջամտությունները, ինչպես կանխարգելիչ մակարդակում, այնպես էլ ճգնաժամային իրավիճակներում՝ անդամ պետությունների օրինակների հիման վրա:

 

Գործելակերպի օրինակների անմիջական նպատակն է նվազեցնել, կանխել կամ նույնիսկ վերացնել հոգեկան առողջության պահպանման հաստատություններում հարկադրանքի գործելակերպը, ընդ որում դրանց մի մասն անուղղակիորեն է հանգեցնում նման արդյունքի՝ սատարելով հոգեկան առողջության կամավոր խնամքի խթանման և աջակցության ընդհանուր նպատակին:

Ձեռնարկը ԵԽ անդամ երկրներում առաջատար փորձի սպառիչ ժողովածու չէ: Փոխարենը այն հանդես է գալիս որպես առաջին քայլ, որն ուղղված է հոգեկան առողջության պահպանման կամավոր միջամտությունների խթանմանն ու աջակցությանը, ինչպես նաև հոգեկան առողջության միջավայրում հարկադրանքի նվազեցման և կանխարգելման գործելակերպի մշակմանը: Ընդհանուր առմամբ, ներկայացված նյութերը համահունչ են «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի չափորոշիչներին, հաշվի առնելով նաև հոգեկան առողջության պահպանման ոլորտում հարկադրանքի կիրառման մասին ծավալվող բանավեճերին, որոնք կներկայցվեն ձեռնարկի 1 (Բ) բաժնում:

Back Հոգեկան առողջության շարժական խմբեր, Հունաստան

Հունաստանում Հոգեկան առողջության շարժական խմբերի նպատակն է նվազեցնել հարկադիր հոսպիտալացումը՝ օգնելով մարդկանց, հատկապես հեռավոր և գյուղական վայրերում գտնվող, կապ պահպանել իրենց ընտանիքի և համայնքների հետ (Նյութ 27)

«Հոգեկան առողջությունը Եվրոպայում» կազմակերպությունը (Mental Health Europe, 2019, էջ 7) նշում է․

1981թ.-ին առաջին նման խմբի կազմավորումից հետո, մինչև Հունաստանի օրենսդրության մեջ շարժական խմբերի մասին դրույթի ընդգրկումը, ողջ Հունաստանում հիմնադրվել է և մինչ օրս գործում է ավելի քան 25 խումբ: Ներկայումս շարժական խմբերն օգտագործվում են որպես հոգեկան առողջության ծառայությունների մատուցման և հոգեկան առողջությունից օգտվողների իրավունքների պաշտպանության համար հիմք, հատկապես փոքր և հեռավոր պրեֆեկտուրաներում:

Հաղորդվում է, որ տեղական համայնքը, առողջապահական այլ ծառայությունները, ինչպես նաև առանցքային անձինք (տեղական իշխանությունները, ոստիկանության բաժինները և դատախազությունները) ոչ միայն օգնում են, այլ ակտիվորեն մասնակցում են շարժական խմբերի աշխատանքին՝ ապահովելով անձի՝ ակտիվ անդամ մնալու իրավունքը։ Թույլ տալով մարդկանց մնալ իրենց համայնքներում և ծառայություններ առաջարկելով ծառայություններից օգտվողի տան մոտակայքում՝ շարժական խմբերն ապահովում են խնամքի կայունությունն ու շարունակականությունը: Դրանց հաջողության գրավականն են կանխարգելիչ աշխատանքը, տեղաբնակների մասին տեղեկատվությունը, ժամանակին միջամտությունները, թերապևտիկ բուժումը և կապի պահպանումը ինչպես ծառայություններից օգտվողի ընտանիքի, այնպես էլ համայնքի հետ: Շարժական խմբերը վերաբերվում են անհատներին որպես կենսահոգեբանական և սոցիալական ամբողջության, ինչը նշանակում է, որ նրանք զբաղվում են սոցիալական կամ աշխատանքի հետ կապված խնդիրներով, միևնույն ժամանակ անհրաժեշտ քայլեր են ձեռնարկում, որպեսզի մարդիկ, ցանկության դեպքում, կարողանան օգտվել համապատասխան բուժումից: Վերլուծությունների արդյունքները, ցույց են տալիս, որ այլ պրեֆեկտուրաների համեմատ, որտեղ շարժական խմբեր չկան, հարկադիր հոսպիտալացումների տոկոսը շատ ավելի ցածր է (Նյութ 27)։

Համաձայն 10 տարիների պրակտիկայի գնատաման.

«MMHU I-T-ն և Հունաստանի նմանատիպ այլ ստորաբաժանումները ծախսարդյունավետ ծառայության հաջող օրինակ են, որը նպաստում է հոգեկան առողջությանը գյուղական, հեռավոր և զրկված վայրերում: Խնամքի այս մոդելը կարող է օգտակար լինել կլինիկական պրակտիկայի և առողջապահական քաղաքականության համար՝ հաշվի առնելով շարունակվող ռեցեսիան և առողջապահական բյուջեի կրճատումները: Այն ապացուցում է, որ գյուղական վայրերում հոգեկան առողջության խնամքը կարող է արդյունավետ կերպով մատուցվել՝ առաջնային խնամքի համակարգում ինտեգրելով ընդհանուր համայնքի հոգեկան առողջության շարժական խմբերը:» (Peritogiannis et al., 2017, էջ 556)։

Մեկ այլ հետազոտություն ցույց է տալիս, որ ծառայությունից օգտվողների շրջանում հոսպիտալացումները զգալիորեն կրճատվել են. «[շարժական խմբերի] աշխատանքի առաջին 2 տարիների ընթացքում բուժվող հիվանդների հոսպիտալացումները զգալիորեն կրճատվել են՝ 30.4%-ով» (Peritogiannis et al., 2011)։

  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page
EXAMPLES OF PRACTICES
Community-Based
Hospital-Based
Hybrid
Other
Country
Albania
Andorra
Armenia
Austria
Azerbaijan
Belgium
Bosnia and Herzegovina
Bulgaria
Croatia
Cyprus
Czech Republic
Denmark
Estonia
Finland
France
Georgia
Germany
Greece
Hungary
Iceland
International
Ireland
Italy
Latvia
Liechtenstein
Lithuania
Luxembourg
Malta
Monaco
Montenegro
North Macedonia
Norvège
Pays-Bas
Poland
Portugal
Republic of Moldova
Romania
San Marino
Serbia
Slovak Republic
Slovenia
Spain
Sweden
Switzerland
Türkiye
Ukraine
United Kingdom
Reset Filter